ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Պետք է բարձրաձայնենք Թուրքիայի կողմից մեր տարածքների օկուպացիայի մասին»

«Պետք է բարձրաձայնենք Թուրքիայի կողմից մեր տարածքների օկուպացիայի մասին»
02.04.2015 | 20:18

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում էր հրավիրել «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» թեմայով: Բացման խոսքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեկուկես միլիոն հայի կորուստ էր, այլև հայրենիքի բռնի զրկում: «Այսօր, երբ հակառակորդը օկուպացման եզրույթներով է խոսում Արցախի մեր հայրենիքի մասին, արդեն ակնհայտ է դառնում որպես ազգային, ռազմավարական, մարտավարական հարց Թուրքիայի օկուպացիայի մասին բարձրաձայնելը»,- ասաց նա: Քննարկմանը հրավիրված էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Նա խոսեց իր տարեկան զեկույցի մասին, որտեղ կարևորվել է մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Թուրքիայի պատասխանատվության հարցը: Պաշտպանն ընթերցեց զեկույցի նախաբանը, որտեղ հանգամանալից նշված էր այդ մասին: Քննարկմանը ելույթ ունեցան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ